Մասիս խոշորացված համայնքի վարչական շրջաններում նշանակվել են ղեկավարներ

2022-02-24 13:41:28 2202 դիտում

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 91-րդ հոդվածի, 92-րդ հոդվածի 1-ին մասի, 94-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի որոշմամբ նշանակվել են վարչական ղեկավարներ. -Արևաբույր՝ Տաճատ Մարգարյան, -Սիփանիկ՝ Խանջան Մանուկյան, -Դարակերտ՝ Դանիել Պետրոսյան, -Հայանիստ՝ Բալաբեկ Սարկիսյան, -Նորաբաց՝ Մարգար Մարգարյան, -Սայաթ-Նովա՝ Լևոն Սերոբյան, -Խաչփար՝ Արայիկ Գաբրիելյան, -Հովտաշատ՝ Նարեկ Տիգրանյան, -Մարմարաշեն՝ Տիգրան Զաքարյան, -Գետափնյա՝ Մնացական Ալոյան, -Նոր Կյուրին՝ Մյասնիկ Գրիգորյան, -Ղուկասավան՝ Նորայր Համբարչյան, -Դարբնիկ՝ Դավիթ Գզիրյան, -Դաշտավան՝ Սանասար Խաչատրյան, -Նոր Խարբերդ՝ Կամո Կակոյան, -Զորակ՝ Արայիկ Մարտիրոսյան, -Գեղանիստ՝ Հակոբ Առաքելյան, -Արբաթ՝ Տիգրան Սարգսյան, -Արգավանդ՝ Արթուր Կարապետյան... Այսօր արդեն իսկ տեղի է ունեցել մի քանի բնակավայրերի վարչական ղեկավարների պաշտոնական ներկայացումը: <<Մասիս տեղեկատու>> կայքը հաջողություն է մաղթում Մասիս խոշորացված համայնքի վարչական շրջանների նորանշանակ ղեկավարներին։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված