Մասիսի քաղաքապետարանում այսօր բնակիչների ընդունելության օրն էր

2022-02-23 11:19:28 571 դիտում

Այսօր շաբաթվա երրորդ օրն է, և կրկին մի քանի տասնյակ բնակիչներ եկել էին Մասիսի համայնքապետարան՝ համայնքի ղեկավարին ներկայացնելու իրենց հուզող բազմաթիվ խնդիրները: Համայնքապետի համար առաջնային և կարևոր է յուրաքանչյուր բնակչի կողմից բարձրաձայնված հարց, որոնց մի մասի հետ կապված տեղում տրվեցին հանձնարարականներ: Դ. Համբարձումյանը տեղեկացրեց նաև, որ արդեն նշանակված են բնակավայրերի վարչական ղեկավարները, և բնակիչները իրենց հարցերով կարող են դիմել նաև նրանց: «Այդուհանդերձ, համայնքապետարանի դռները միշտ բաց են Ձեր առջև, և ես ու համայնքապետարանի յուրաքանչյուր աշխատակից պատրաստակամ ենք լսելու Ձեր հարցերը»,-հավելեց Մասիսի համայնքապետը:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված