Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

2026-01-23 14:14:29 81 դիտում

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 65-ամյա բնակիչը ապօրինի հրազեն է պահում:Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:Հունվարի 21-ին 65-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ոստիկաններին է ներկայացրել Մասիս-Նուբարաշեն ճանապարհի հարակից այգում պահվող ողորկափող հրազենն ու 12 մմ տրամաչափի 2 փամփուշտ:65-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված