Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Մասիս խոշորացված համայնքում

2026-01-22 17:04:42 485 դիտում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ամսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Արարատի մարզ՝
10:00 12:00 Զորակ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի,
11:00-13:00 Արտաշատ քաղաք՝ Բակունցի, Բուդաղյան, Օգոստոսի 23-ի, Օրբելի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00 -17:00 Նոր Կյուրին և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի,
13:30-14:30 Նորաշեն գյուղ մասնակի,
15:00-16:00 Վերին Արտաշատ գյուղ մասնակի,

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված