Եկեղեցին մեր ազգային դիմագիծն է… Այս հավատամքով է առաջնորդվում Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, ով իր ղեկավարման տարիներին մշտապես համագործակցել է Հայ Առաքելական Եկեղեցու հետ: Երեկ Դ. Համբարձումյանը հյուրընկալել էր Մասյացոտն թեմի Մասիսի տարածաշրջանում գործող եկեղեցիների քահանաներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին գործող եկեղեցիների հետ կապված որոշ հարցեր, ինչպես նաև կարևորվեց մի քանի բնակավայրերում նոր եկեղեցիների կառուցման հարցը: Դ. Համբարձումյանը նշեց, որ համայնքապետարան-եկեղեցի համագործակցությունը շարունակական է լինելու, և առաջիկայում նախատեսվում են մի քանի համատեղ ծրագրերի իրագործում: