Մասիս խոշորացված համայնքի մանկապարտեզներ վերսկսում են իրենց աշխատանքը

2022-02-18 12:56:41 1020 դիտում

Տեղեկացնում ենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը կայացրել է որոշում՝ մանկապարտեզների վերաբացման հետ կապված: Որոշման մեջ ի մասնավորի նշվում է. «Հիմք ընդունելով Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ռուբեն Աթանեսյանի զեկուցագիրը /մտից մատյան՝ 17.02.2022թ. N54/, որոշում եմ՝ 1.ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի տարածքում գործող նախադպրոցական ՀՈԱԿ-ների գործունեությունը և ուսումնական գործընթացը վերսկսել 2022 թվականի փետրվարի 21-ից /բացառությամբ Դարբնիկ և Նոր Կյուրին գյուղերի մանկապարտեզ ՀՈԱԿ-ների և Ջրահովիտ գյուղի «Մարիա» մսուր-մանկապարտեզի/»:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված