Մասիս խոշորացված համայնքի համայնքապետ՝ Դավիթ Համբարձումյանը համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով հրավիրում է 2022թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկումներին: Հրավերը ստորև՝ <<Մասիս խոշորացված համայնքի հարգելի՛ բնակիչներ, Մասիսի համայնքապետարանն ի սկզբանե որդեգրել է բաց ու թափանցիկ գործելաոճը և այսուհետ նույնպես առաջնորդվելու է այդ սկզբունքով: Համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով հրավիրում ենք Ձեզ համայնքի 2022թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկումներին: Համայնքապետարանի աշխատակազմն ակնկալում է համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում: Սպասում ենք Ձեր կարծիքներին ու առաջարկներին: ՀԱՄԱՅՆՔԻ 2022թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ տեղի կունենա սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 11:00-ին, Մասիսի համայնքապետարանի շենքում: Առաջարկությունները կարող եք ներկայացնել Էլ. փոստ` masismer@mail.ru Հեռախոս` 0236-4-30-40 Շնորհակալություն համագործակցության համար>>