Ժամանակավորապես դադարեցվում է նախադպրոցական հաստատությունների գործունեությունը

2022-02-09 08:04:37 1182 դիտում

Հարգելի՛ բնակիչներ, Հաշվի առնելով սուր շնչառական հիվանդությունների տարածումը, նախադպրոցական հաստատություններ երեխաների հաճախելիության ցածր ցուցանիշները՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը կայացրել է որոշում ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի նախադպրոցական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները դադարեցնելու և աշխատողներին պարապուրդի ուղարկելու մասին: Որոշման մեջ ի մասնավորի նշվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, հիմք ընդունելով աշխատակազմի գլխավոր մասնագետ Ռ. Աթանեսյանի զեկուցագիրը /մտից մատյան՝ 07.02.2022թ. N39/ մանկապարտեզ հաճախող երեխաների բացակայությունների թվի վերաբերյալ, կապված գրիպի համաճարակի տարածման հետ. որոշում եմ՝ 1.ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի տարածքում գործող նախադպրոցական ՀՈԱԿ-ների գործունեությունը 2022 թվականի փետրվարի 9-ից անորոշ ժամկետով դադարեցնել: 2․Երեխաների ծնողներին տեղեկացնել պարապուրդի մասին։ 3.Մանկապարտեզի աշխատակիցներին վճարել պարապուրդի համար /յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը/: 4․Պարապուրդի ժամանակահատվածի համար ծնողական վճար չգանձել»։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված