Որպես անհետ կորած որոնվող 36-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է

2025-10-28 07:44:25 578 դիտում

Հունիսի 30-ին հաղորդվել էր 1989 թվականին ծնված Անի Գևորգյանի անհետ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին նա Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքում հայտնաբերվել և ներկայացվել է մարզային վարչություն, ապա ներկայացվել Մասիսի քննչական բաժին։Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված