Մասիսի փրկարարները Սևջուր գետից դուրս են բերել տղամարդու կիսաքայքայված դի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2022-02-08 12:12:20 1555 դիտում

Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի՝ Հրազդան կամրջի տակով անցնող Սևջուր գետի մեջ դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզի դատախազ Արման Գասպարյանը։ Փրկարարները նավակի միջոցով մոտեցել են կամրջի բետոնե սյուների տակ գտնվող դիակին, ապա ճոպանների միջոցով այն դուրս են բերել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն այն կիսաքայքայված վիճակում է։ Այս պահին Արարատի մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի կարգադրությամբ Արարատի մարզի տարածքային բաժիններում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելու համար դիակի ինքնությունը։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված