Ավտովթար Արարատի մարզում. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Մասիսի հրշեջ-փրկարարները

2022-02-08 05:36:49 1476 դիտում

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արամ Մ-ի վարած Jeep Grand Cherokee մակնիշի և 32-ամյա Հրայր Ս-ի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հրայր Ս-ն և նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Սոս Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Բադալյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված