Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Մասիս քաղաքում և հարակից համայնքներում

2021-06-14 16:36:21 1170 դիտում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզում՝ 10:00-13:00 Մասիս քաղաք` Կայարանի և 2-րդ թաղամասները մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13:00-16:00 Մասիս քաղաք՝ Նոր և 3-րդ թաղամասներ մասնակի, Քաղաքապետարան, “Վեոն Արմենիա” ընկերության գրասենյակ, թիվ 2-րդ դպրոց, Հիվանդանոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-12:00 Ռանչպար գյուղ մասնակի, 10:00-15:00 Նորամարգ և Սայաթ-Նովա գյուղեր մասնակի, 10:30-16:00 Հովտաշեն գյուղ մասնակի, 10:30-16:30 Դարակերտ գյուղ, Խաչփառ, Ղուկասավան և Նորաբաց գյուղեր մասնակի, Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: