Այսօր Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանի ծննդյան տարեդարձն է

2022-01-29 10:54:45 662 դիտում

Այսօր Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանի ծննդյան տարեդարձն է։ Սիրելի Տեր Հայր՝ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ: Ձեր գործունեության հետ են շաղկապվում համայնքի հոգևոր մշակույթի զարգացումը, համայնքային իշխանությունների հետ Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու համագործակցությունը՝ ի շահ մեր բնակիչների: Ձեր ջանքերով համայնքում բազմաթիվ երախտագիտության արժանի բարեգործական ծրագրեր են կյանքի կոչվել: Ձեր ամենօրյա գործունեությամբ ու աշխատանքով իրականացնում եք քրիստոնեական դաստիարակությանն ու քարոզչությանը միտված ծրագրեր, իրագործում սոցիալական ծրագրեր։ Տեր Հայր՝ Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ, լիահույս եմ, որ Ձեր հետագա գործունեության տարիները ևս առլեցուն կլինեն աստվածահաճո և մեր համայնքին արդյունաշատ գործերով։ Հարգանքներով՝ Աշոտ Բաղդասարյան