Մարզպետ Ս. Թևոնյանը շրջայց է կատարել Հայանիստի, Զորակի և Նիզամու դպրոցներ

2022-01-26 11:33:03 719 դիտում

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել մարզի Հայանիստի, Նիզամու և Զորակի միջնակարգ դպրոցներ։ Մարզպետը շրջել է դպրոցներում, ծանոթացել շենքային պայմաններին, համավարակի պայմաններում դասապրոցեսի անցկացմանը։ Մարզպետին են ներկայացվել կրթօջախներում առկա խնդիրները։ Մարզի ղեկավարն ընդգծել է, որ կրթությունն ու հանրակրթական ուսումնական հաստատությունների բարեկարգումը Կառավարության առաջնահերթություններից է։ «Մարզպետարանում հավաքագրված են առկա բոլոր խնդիրները, որոնց օր առաջ լուծման համար արդեն իսկ ձեռնարկվել են քայլեր։ Միասին և հոգատարությամբ պետք է մեր երկիրն ուժեղացնենք»,- իր խոսքում ասել է Սեդրակ Թևոնյանը։ Երեխաներ կրթելու իրենց առաքելությունը պատվով և բարեխղճորեն կատարելու համար որոշ ուսուցիչներ մարզպետի կողմից արժանացել են պատվոգրերի։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված