Շաբաթվա մյուս օրերի համեմատությամբ՝ այսօր կրկին բազմամարդ էր Մասիս համայնքի ղեկավարի ընդունարանը: Վաղ առավոտից մարդիկ եկել էին ներկայացնելու իրենց հոգսերը, իսկ դրանք, բնականաբար, բազմաբնույթ էին: Այսօր համայնքի ղեկավարի հետ հանդիպմանը մասնակցում էին նաև մեծ թվով արցախահայեր, ովքեր ժամանակավոր ապաստանել են Մասիսի տարածաշրջանում: Նրանք կարևորեցին հատկապես այն հանգամանքը, որ իրենք չեն անտեսվում համայնքի ղեկավարի կողմից: Դ. Համբարձումյանը լսեց բոլորին հուզող խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան քայլեր: