Մասիսի ոստիկանները բացահայտեցին 10-ից ավելի բնակարանային գողություններ ու փորձեր անողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2022-01-25 11:27:43 2056 դիտում

Հունվարի 20-ին, օրը ցերեկով, երկու տղամարդ Մասիս քաղաքի տներից մեկն էին մտել: Գողության պահին տանտերը վերադարձել էր։ Հյուրասենյակում քաշքշուկ էր սկսվել։ Բնակարանատերը կողպեքով խփել էր մեկին, նրանք էլ աթոռով խփել էին տանտիրոջն ու փախել։ Դեպքի վերաբերյալ օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը ստանալուն պես Մասիսի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե։ Կասկածյալների արտաքին նկարագիրը երկու բնակարնագողի էր հիշեցնում, որոնք վաղուց ոստիկանների տեսադաշտում էին։ Ծավալուն հետախուզական միջոցառումներից հետո կասկածյալները, որոնցից մեկը՝ 52, մյուսը՝ 29-ը տարեկան էր, «Ռենո» մակնիշի իրենց մեքենայով հայտնաբերվեցին Մարմարաշեն գյուղում։ Վարորդի գլուխը վնասված էր։ Նա էր, ում կողպեքով խփել էր բնակարանատերը։ Երկուսն էլ, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին։ Մանրամասները տեսանյութում