Հանդիպում-քննարկումը Մասիս խոշորացված համայնքի ՀՈԱԿ-ների տնօրենների հետ

2022-01-24 11:31:04 1014 դիտում

Այսօր Մասիսի համայնքապետարանում տեղի ունեցավ հերթական հանդիպում-քննարկումը, որին մասնակցում էին Մասիս խոշորացված համայնքի ՀՈԱԿ-ների տնօրենները, ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման, նոր շենքերի կառուցման, խմբերի ավելացման, հաստիքացուցակների, սննդի որակի հետ կապված հարցեր: Համատեղ քննարկվել են նաև մանկապարտեզներում վարձավճարների սահմանման կարգը: Համայնքապետ Դավիթ Համբարձումյանն անդրադարձավ նաև համայնքում գործող երաժշտական, գեղարվեստի դպրոցներին, ինչպես նաև Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին, մարզադպրոցին և գրադարանին: Դ. Համբարձումյանը նշեց, որ հնչած առաջարկություննները, կարծիքները հաշվի կառնվեն ինչպես բյուջեի կազմման, այնպես էլ Տարեկան աշխատանքային պլանի մշակման ընթացքում:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված