Նորամարգ-Ռանչպար ճանապարհին Opel Astra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա 4 վիրավոր

2022-01-17 14:03:26 1581 դիտում

Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններոմ Opel Astra մակնիշի ավտոմեքենան Նորամարգ-Ռանչպար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են ճանպարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Վիրավորներից երկուսին հիվանդանոց է ուղեկցել նույն վաշտի ավագ տեսուչ Կարեն Ստեփանյանը, ով այնուհետև վերադառնալով վթարի վայր՝ սահմանազատել է տարածքը: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված