«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ամսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Արարատի մարզ՝ 10։00-12։00 Ջրահովիտ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-11։30 Ազատավան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-13։00 Արարատ, Սիսավան, Նոր Ուղի, Գինեվետ գյուղեր, «Վեդու Գինու գործարան» բանավան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-14։00 Մասիս քաղաք՝ 2-րդ և Կայարան թաղամասեր մասնակի, Սայաթ Նովա գյուղ մասնակի, «Գոլդեն ֆիշ» ՍՊԸ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Տրանսշին» ՓԲԸ, «Բերմա» ԲԲԸ, «Գրետա Ավագյան» ԱՁ, «Լաֆիկ» և «Խոր Գագ» ՍՊԸ-ներ,
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: