Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի և բուլղարական պատվիրակության այցը Մասիս համայնք

2025-03-18 18:00:33 348 դիտում

Մասիս համայնքը հյուրընկալել է հայազգի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանին, ով ներկայում Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է: Նրան ուղեկցում էր բուլղարական պատվիրակությունը, որի կազմում էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի մասնագետներ: Բուլղարական պատվիրակության կազմում էր նաև հայտնի լրագրող, ռեժիսոր և կինովավերագրող Ցվետանա Պասկալևան, ով հայտնի է որպես «Հայաստանի լավագույն բարեկամ»: Համայնքի ղեկավարը հյուրերին ներկայացրել է Մասիսի առանձնահատկությունները և բնակիչներին: Հատուկ անդրադարձ է կատարվել Արցախից տեղահանված մոտ 17,000 հայրենակիցներին, որոնցից շուրջ 9,000-ը ներկայում բնակվում է Մասիս խոշորացված համայնքում և մշտապես գտնվում համայնքապետարանի ուշադրության կենտրոնում: Պատվիրակության անդամները հայտնել են իրենց տպավորությունները, քննարկել առաջիկա անելիքները և հույս հայտնել, որ կձևավորվեն համագործակցային հարաբերություններ երկու երկրների համայնքների միջև: Այցի ընթացքում բուլղարացի հյուրերը ծանոթացել են նաև մասիսցի ռեկորդակիր Դավիթ Պետրոսյանի հետ:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված