Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ Մասիս քաղաքում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2025-02-07 13:35:57 2566 դիտում

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում ավտոմեքենան է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է ժամանել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները մարել են Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Վլադիմիր Սաքունցի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի կրտսեր պարեկներ Վիրաբ Գուլոյանը և Խորեն Զեյնալյանը։Մանրամասները սկզնաղբույր կայքում․

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված