Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Մասիս խոշորացված համայնքում

2025-02-06 17:19:58 1168 դիտում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ամսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Արարատի մարզ՝ 10։00-12։00 Այնթափ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի, 10։00-13։00 Արարատ քաղաք՝ Չարենցի, Իսահակյան, Խանջյան, Սերոբ Աղբյուրի, Շահումյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վեդի քաղաք՝ Սազայի Նիկողոսյան, Թումանյան, Պուշկինի, Սայաթ-Նովայի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-13։30 Ներքին Դվին գյուղ մասնակի, 11։00-17։00 Մասիս քաղաք՝ Հանրապետության, Երևանյան, Ազատամարտիկների, թիվ 3-10 փողոցներ մասնակի և 6, 7, 9 նրբանցքներ մասնակի,

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված