Մահվան ելքով վրաերթ՝ Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել տղամարդ հետիտոնի. բժիշկներն արձանագրել են վերջինի մահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2024-12-18 16:07:05 757 դիտում

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Վալերիկ Կ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և ահազանգել է շտապօգնություն:

Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության Նուբարաշենի բաժնի օեպրատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:Տարածքը սահմանազատել են պարեկները:Մանրամասները սկզնաղբույր կայքում․

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված