Արարատի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

2024-12-16 12:07:55 327 դիտում

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում դեկտեմբերի 6-ին հաղորդում էր ստացվել, որ ժամը 10.30-ից ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պատուհանը կոտրել, մտել էին Նոր Խարբերդ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկը և գողացել ոսկյա մատանի ու ոսկյա թևնոց:Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Մասիսի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ էր նախաձեռնվել:Մինչ գողությունը բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, դեկտեմբերի 12-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ նախորդ օրը Վայքի բնակիչներից մեկի՝ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում գտնվող տնից գողություն է կատարվել:Տուժողից ընդունվեց հաղորդում: Պարզվեց, որ դեկտեմբերի 11-ի ժամը 11.30-ից ժամը 12-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պատուհանը բացել, մտել էին ներս և գողացել 150 հազար դրամ և դրամապահոց, որի մեջ փող կար:Փաստով Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ նախաձեռնվեց:Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ երկու դեպքում էլ գողությունը կատարել էր Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը:Հետագա միջոցառումների արդյունքում 36-ամյա տղամարդը Երևանի Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղ տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ՀՈԳՎ Մասիսի բաժնի ՁՊՎ:Դեպքի վայրի զննությամբ 36-ամյա տղամարդու մատնանշված վայրում կոտրված վիճակում հայտնաբերվել է գողացված դրամապահոցը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված