Եկեք միասին տոնենք մեր համայնքի 55-ամյակը

2024-09-14 14:17:54 613 դիտում

Մասիս համայնքի սիրելի բնակիչներ, Վաղը նշում ենք մեր սիրելի համայնքի ձևավորման 55-ամյակը: Ձեզ սպասվում է գերհագեցած ու բազմաբովանդակ ծրագիր՝ լի բազմաթիվ անակնկալներով:👇👇👇 ✅10:00–13։00-Սուրբ Պատարագ ✅11։00–12։00-Համերգ՝ անհատ կատարողների, գեղարվեստական համույթների և խմբերի մասնակցությամբ ✅11։00– 11։15-«Մասիս համայնքի բարիքները »․ գյուղատնտեսական, արդյունաբերական և այլ արտադրանքի տոնավաճառ–ցուցահանդեսի բացման արարողություն՝ Մասիսի բնակավայրերի, անհատ ձեռնակատերերի և արտադրական կազմակերպությունների մասնակցությամբ /Տոնավաճառ – ցուցահանդեսը կգործի 11 ։ 00 – 22 ։ 00/ ✅11։15–11։30-«Ոսկե ձեռիկ» մանկական ցուցահանդեսի բացման արարողություն /Մանկական ցուցահանդեսը կգործի ժամը 11։00–22։00/ ✅11։30–11։45-«Մեր Մասիսը» լայնակտավ մեծ նկարի ստեղծման մեկնարկ /ավարտը՝ ժամը 20։00-ին/ ✅11։45–12։00-Հանդիպում ավանդական արհեստագործ վարպետների հետ ✅12։00–12։30-«Մասիս համայնքի համայնապատկեր» խորագրով կավճանկարչության փառատոն ✅13։00–13։20-Խաչվերաց տոնի առիթով խաչափայտի դուրս բերում եկեղեցուց և թափորով երթ դեպի քաղաքային հրապարակ, որտեղ տեղի կունենա անդաստանի արարողակարգ ✅13։20–13։30-Միացյալ պարային կատարում / ֆլեշմոբ / ✅13։30 14։30-Տոնական շքերթ բնակավայրերի մասնակցությամբ ✅14։30–16։00-Մարզական շքերթ և ցուցադրական ելույթներ ✅16։00–19։00-Համերգ՝ անհատ կատարողների, գեղարվեստական համույթների և խմբերի մասնակցությամբ ✅18։00–19։00-Այցելություն քաղաքային պանթեոն ✅19։45–20։00-Տոնակատարությանը նվիրված ֆիլմի ցուցադրություն ✅20։00–22։00-Գալա համերգ՝ երկու մասով․ պաշտոնական բացում և «Հայաթ պրոջեկտ» խմբի համերգային կատարում: ‼️Մինչ գալա համերգի մեկնարկը՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հանդես կգա 2021-2024թթ. կատարված աշխատանքների հաշվետվությամբ: Սիրելի բնակիչներ, Սիրով սպասում ենք Ձեզ Մասիսի կենտրոնական հրապարակում: 🕙Միջոցառումները մեկնարկում են ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչ 22:00: 💥Եկեք միասին տոնենք մեր համայնքի օրը:💥