Ոստիկանների և փրկարարների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

2024-09-05 05:45:29 140 դիտում

ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։Մասնավորապես, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գորիս քաղաքի մի բնակիչ հրշեջ-փրկարարական ջոկատ է ներկայացրել թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք։Արդյունավետ էր նաև Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել է որսորդական հրազեն կամավոր հանձնելու 5 դեպք։Որսորդական ակոսափող հրացանի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների իրականացրած միջոցառումների արդյունքում։Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որսորդական հրացան ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու առումով արդյունավետ էր նաև Անիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը։Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված