Դավիթ Համբարձումյանի շնորհավորական խոսքը գիտելիքի օրվա առթիվ

2024-09-01 09:20:49 436 դիտում

Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ, ծնողներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։ Նոր ուսումնական տարին դառնում է նոր գիտելիքների ձեռքբերման ժամանակաշրջան, ազդարարում նոր ծրագրերի ու գաղափարների մեկնարկ, որոնք պիտի իրականություն դառնան ամբարված գիտելիքների շնորհիվ: Դարերի ընթացքում հայ ժողովուրդը կարևորել է ուսումն ու կրթությունը, որոնք դարձել են ազգապահպանման, հարատևության կարևոր գրավականներից մեկը: Եվ այսօր էլ մեր երկրին պետք է կիրթ, հայրենասեր ու ապագայի տեսլական ունեցող սերունդ։ Իսկ սերունդներ կրթելու ու դաստիարակելու պատասխանատու առաքելությունն իրականացնում են մեր մանկավարժները: Ուժ ու եռանդ ձեզ, սիրելի մանկավարժներ: Դաստիարակեք հայրենասեր ու հայրենանվեր զավակներ, ովքեր կդառնան մեր նոր հաղթանակների կերտողները: Սիրելի աշակերտներ, ուսանողներ, Զինվեք գիտելիքներով, հավատարիմ մնացեք ձեր ինքնությանը, եղեք մեր նախնիներից ժառանգած հայրենիքի արժանի զավակները: Մեկ անգամ ևս շնորհավորելով այս գեղեցիկ օրվա առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, բարօրություն հայ օջախներում:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված