Վթարային ջրանջատում Արարատի մարզում հուլիսի 26-ին

2024-07-26 05:51:50 1111 դիտում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀԷՑ-ի վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 26-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 25.07.2024թ.