Վիճաբանության ժամանակ դանակով խփել էր 17-ամյա համագյուղացուն

2024-07-22 10:23:56 284 դիտում

Հուլիսի 22-ի գիշերը, ժամը 1.20-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Ռանչպար գյուղի 17-ամյա բնակիչ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 21-ին, ժամը 20-ի սահմաններում, Ռանչպար գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 17-ամյա երիտասարդին խոհանոցային դանակով հարվածել է Ռանչպար գյուղի 18-ամյա բնակչուհին: Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է բաժին և ձերբակալվել, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: