Մասիսի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

2024-07-01 13:54:05 806 դիտում

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները հունիսի 27-ին տեղեկություն ստացան. Գեղանիստ գյուղի 59-ամյա մի բնակիչ հողամասում և ջերմատանը աճեցնում է կանեփ, նաև պահում է թմրանյութ։Իրավապահները մեկնեցին Գեղանիստ։ Ստուգման ընթացքում նրանց աչքից չվրիպեցին կանեփի բույսերը, իսկ տղամարդը ներկայացրեց կանեփանման զանգվածով 4 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամ։Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 59-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված