Հունիսի 5-ին Մասիսի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մի կյուրինցի և մի էրեբունցի Խարբերդում գտնվող ոռոգման ջրագծի մոտից գողացել են խողովակներ: Տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց: Պարզվեց, որ հունիսի 1-ի ցերեկը Նոր Կյուրին գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդն է գողացել խողովակները, որոնք տեղափոխել է Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 40-ամյա բնակչի բեռնատարով:Բացատրական աշխատանքի արդյունքում նորկյուրինցին ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանել արարքը: Նա նաև հայտնել է, որ խողովակները նույն օրը վաճառել է Այնթապ գյուղում գտնվող գունավոր մետաղների ընդունման կետում:«Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է ավելի քան մեկ միլիոն դրամի վնաս:Դեպքի հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: