Կրիակի, Հունիս 27-ին անվճար կինոդիտում և հյուրասիրություն CoderX Ուսումնական կենտրոնում

2021-06-24 13:32:16 654 դիտում

Անվճար կինոդիտում և հյուրասիրություն CoderX Ուսումնական կենտրոնում։ Ֆիլմը` «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» Ֆիլմը պատմում է մի Լոնդոնյան հասարակ երեխայի՝ Հարի Փոթերի մասին, որն իր 11-ամյակի օրն իմանում է, որ ինքը երկու հզոր հրաշագործների որբացած որդին է։ Նա էլ է օժտված մոգական ուժերով, և նրան հրավիրում են Հոգվարթս՝ հրաշագործության և մոգության ինստիտուտ, որտեղ Հարին ընկնում է անհավանական արկածների շրջապտույտի մեջ։ Նա սովորում է մոգական սպորտի տեսակ հանդիսացող կվիդիչը, խաղում է ուշագրավ շախմատ կենդանի քարերի հետ և հանդիպում է Խավարի Հրաշագործին, որը ցանկանում էր վերացնել Հարիին։ Coderx ընկերությունը հոգում է իր համաքաղաքացիների մասին և հնարավորություն տալիս ունենալ հոյակապ ժամանց։

40.0629

44.4415