Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը Մասիս խոշորացված համայնքում

2023-03-06 07:37:34 356 դիտում

Ուշադրություն Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում` 27-32 մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում` մինչև 17-20 մ/վ։ Մարտի 6-ի ցերեկը, 7-ին, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին մարտի 6-ին` հարավային` 7-10 մ/վ, 6-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում՝ 27-32 մ/վ: Մարտի 6-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, 7-ին կնվազի 6-8 աստիճանով: