Մասիս քաղաքում բախվել են Toyota RAV 4-ը, Toyota Camry-ն և Ford Transit-ը, կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2021-10-15 19:31:37 1286 դիտում

Ժամը 11։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Toyօta RAV 4, Toyota Camry և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Վերջիններս հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։