Շուտով կմեկնարկի Մասիսի թիվ 3 մանկապարտեզի ժամանակակից շենքի կառուցումը

2021-10-13 03:58:30 864 դիտում

Մասիս քաղաքում գործում է 6 մանկապարտեզ, որոնց շենք-շինությունները կառուցվել են 70-80-ական թվականներին և գտնվում են ոչ բարվոք վիճակում։ Անմխիթար վիճակում է նաև թիվ 3 մանկապարտեզի շենքը, որը գնահատվել է 3-4 կարգի վթարային։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շուտով կմեկնարկի մանկապարտեզի նոր, ժամանակակից թեթև կոնստրուկցիաներով շենքի կառուցումը։ Ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 120 երեխա չի զրկվի նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից, 20 աշխատակից էլ կշարունակի իր աշխատանքը։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից։