Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են Opel Zafira, Ford Transit և Lada մակնիշի ավտոմեքենաները

2021-10-08 13:33:55 1132 դիտում

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են Opel Zafira, Ford Transit և Lada 21015 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցիի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամաել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վիրավորին օգնության են հասել Մասիսի փրկարարները, իսկ այնուհետև հոսանքասզրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի