Այսօր քաղաքապետարանի աշխատակազմն այցելեց զոհված հերոսների շիրիմներին

2021-09-27 09:23:05 870 դիտում

2020 թվականի սեպտեմբերի 27-ը դարձավ հայոց պատմության ցավոտ էջերից մեկը: Արցախյան 44-օրյա պատերազմը խլեց անկախության սերնդի հազարավոր երիտասարդների կյանքեր: Հանուն հայրենիքի անմահացան նաև մասիսցի 18 հայորդիներ: Այսօր Մասիսի սուրբ Թադեոս եկեղեցում նույնպես կատարվեց հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար: Այնուհետ քաղաքապետարանի աշխատակազմն այցելեց Արցախյան պատերազմներում զոհված հերոսների շիրիմներին: ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ...