Մասիս քաղաքում բացվելու քաղաքացիների սպասարկման գրասենյակ

2021-09-24 11:07:12 578 դիտում

Մասիսի քաղաքապետարանի վարչական շենքում մեկնարկել են Քաղաքացիների սպասարկման գրասենյակի կառուցման աշխատանքները: Գրասենյակն աշխատելու է «մեկ պատուհան» սկզբունքով, որի նպատակն է քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, նպաստել համայնքապետարանի և քաղաքացու միջև առավել մատչելի ու դյուրին հաղորդակցության ապահովմանը։ Գրասենյակը հիմնվելու է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։