Հունիսմեկյան տոնին ընդառաջ Մասիսի քաղաքապետի նախաձեռնությամբ համայնքապատկան կառույցների 100-ից ավելի սաներ այցելեցին Ամո Խարազյանի անվան պետական թատրոն՝ դիտելու <<Չիպոլինոյի արկածները>> ներկայացումը։ Չիպոլինոյի ու մյուս հերոսների կերպարները խանդավառությամբ լցրեցին ոչ միայն փոքրերի, այլ նաև մեծերի սրտերը՝ տեղափոխելով հեքիաթների աշխարհ։ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված անակնկալների սպասեք նաև հունիսի 1-ին։