Հիմա առավել քան երբևէ համախմբվելու ու միասնական լինելու կարիք ունենք

2022-09-13 06:07:12 291 դիտում

Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես հայտնի է, Ադրբեջանը գիշերվանից ինտենսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ էլ իրադրությունը էական փոփոխություններ չի կրել։ Թիրախավորված են թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հարգելիներս, հիմա առավել քան երբևէ համախմբվելու ու միասնական լինելու կարիք ունենք։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ խնդրում եմ և հորդորում, զերծ մնալ սահմանային իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելուց, զորքերի շարժի վերաբերյալ ցանկացած տեսակ ինֆորմացիա հրապարակելուց։ Այն կարող է վնասել մեր զինվորներին։ Խնդրում եմ պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը: ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյան