Մասիս քաղաքի Թիվ 6 դպրոցում. ծառը արմատից պոկվել ու թեքվել է դպրոցի տանիքի վրա

2021-07-23 05:46:59 1249 դիտում

Հուլիսի 22-ին, կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով Մասիս քաղաքի «Մասիսի կայարան» թաղամասում գտնվող Թիվ 6 հիմնական դպրոցի բակում հսկայական ծառը արմատից պոկվել և թեքվել է դպրոցի տանիքի և անկյունային հատվածի վրա: Shamshyan.com-ի տեղեկություններով բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ամեն պահի՝ թե՛ նշված ծառը, և թե՛ հարակից մի քանի ծառեր կարող են վտանգ առաջացնել բնակիչների համար: Ծառը չի տապալվել միայն շնորհիվ էլեկտրական լարերի ու տան տանիքի, որոնց վրա հենվել է: Բնակիչները առավոտ շուտ կատարվածի մասին տեղեկացրել են Մասիսի քաղաքապետարանի համապատասխան բաժին: Իրավիճակի մասին տեղեկացել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ում հանձնարարականով քաղաքապետարանի կանաչապատման բաժնից հատուկ տեխնիկաներով ժամանել և մասնատեն ու հեռացրել են դպրոցի բակից: