Քաղաքացիները փակել են Մասիսի այրվող աղբավայրի ճանապարհը

2021-07-04 05:16:33 3197 դիտում

Արարատի մարզի Մասիս քաղաքի և հարակից գյուղերի բնակիչները փակել են աղբավայր տանող ճանապարհը, բողոքում են աղբավայրից տարածվող ծխից: «2 ամիս է վառվում է, էս հոտը, էս ծուխը խեղդում է, քամին, որ յան փչում է, էն գյուղը վարի է գնում… Մասիսի ժողովուրդը ինչքան երեխա են էս հոտից հիվանդանոց տանում: Վարակ ա, վարակ, օդը վարակվում է. մենք չենք իմանում ում հետ կռիվ տանք, ում ինչ ասենք: Ղեկավարությունը չի մտածում, ոչ մեկն էլ չի մտածում էս մասին, սուտ է, ով ինչ ուզում է ասի, եթե մտածող լինեին, էս 2 ամսում հարցը կլուծեին…»: Հիշեցնենք, որ այս տարի՝ 2021 թվականի մայիս ամսից, տեղացիները մի քանի անգամ ահազանգել են, որ աղբավայրն այրում են և ամբողջ ծուխը տարածվում է Մասիս քաղաքի և հարակից գյուղերի վրա: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ևս անդրադարձել էր այս խնդրին: Նա մայիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, տեղեկացրել, որ հարցին լուծում տալու ակնկալիքով դիմել է կառավարությանը.