Փորձել էին պատուհաններ գողանալ, Մասիսի ոստիկանները բռնել էին

2021-06-29 16:53:15 1454 դիտում

Հունիսի 24-ին ոստիկանության Մասիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արարատյան փողոցի մի շենքից երեք երիտասարդ գողություն են անում: Ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում Արարատյան փողոցի շենքերից մեկի հետնամասից բաժին բերման ենթարկվեցին Մասիսի բնակիչ երեք անչափահաս տղաներ՝ «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ: Պարզվեց՝ նախկին առևտրի կենտրոնի շենքից պատուհաններ էին ապամոնտաժել, բեռնել մեքենան, սակայն գործն ավարտին հասցնել չէր հաջողվել։ Ոստիկանները բռնել էին։ Գողոնն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր։