Մասիս խոշորացված համայնքում սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատվելու են Մասիս համայնքի մի շարք ճանապարհներ։ Կասֆալտապատվի նաև դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։ Այսօր Մասիսի համայնքապետը հանդիպեց մի խումբ արգավանդցիների հետ, քննարկեց ճանապարհի վերանորոգման հետ կապված հարցեր։ Համայնքի ղեկավարը նշեց, որ ողջունելի կլինի նաև մասնավոր ընկերությունների ներդրումն այս գործընթացում։ Ներկաները հավանություն տվեցին այդ գաղափարին և հանդես եկան նաև այլ առաջարկներով: