ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ

2026-10-09 15:27:46 810 դիտում

Հարգելի՛ բնակիչներ, Այսօր Մասիսի համայնքապետարանի կողմից բացահայտվել է ինքնակամ շինարարության խոշոր դեպք, որն իրականացվել է Մասիս համայնքի բնակիչ Մհեր Ենգիբարյանի կողմից։ Համայնքապետարանի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն։ Դեպքի առնչությամբ կիրականացվի վարչական վարույթ, իսկ անհրաժեշտ նյութերը կուղարկվեն համապատասխան իրավասու մարմիններին՝ օրենքով սահմանված ընթացակարգով։ Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ ցանկացած շինարարական աշխատանք պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով՝ անհրաժեշտ թույլտվությունների առկայությամբ։ Զգուշացնում ենք, որ ապօրինի շինարարության յուրաքանչյուր դեպք կարժանանա համապատասխան արձագանքի, իսկ իրավախախտումների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված միջոցները։ Օրենքի պահանջների պահպանումը պարտադիր է բոլորի համար։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված