ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

2026-10-05 12:21:38 94 դիտում

Հարգելի՛ ուսուցիչներ, Կրթության գործի նվիրյալներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։ Ուսուցչի առաքելությունը միայն գիտելիք փոխանցելը չէ։ Այն մեծ նվիրում է կրթությանն ու հայրենիքին։ Ձեր ամենօրյա պատասխանատու և նվիրված աշխատանքով դուք կրթում ու դաստիարակում եք մեր երեխաներին՝ նրանց փոխանցելով գիտելիք, մարդկային արժեքներ, հայրենասիրություն և սեփական ուժերի նկատմամբ հավատ։ Կարևորելով կրթության առանցքային դերը՝ Մասիս համայնքում գործող դպրոցները տարիներ շարունակ եղել և շարունակում են մնալ համայնքապետարանի ուշադրության կենտրոնում։ Համոզված եմ՝ կրթությանն ուղղված յուրաքանչյուր քայլ ներդրում է մեր համայնքի և մեր երկրի վաղվա օրվա մեջ։ Շնորհակալ եմ ձեր համբերության, նվիրումի, մասնագիտական բարձր պատասխանատվության և անգնահատելի աշխատանքի համար։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ուժ, ստեղծագործական եռանդ և նորանոր հաջողություններ։ Թող ձեր աշակերտների ձեռքբերումները միշտ լինեն ձեր աշխատանքի ամենամեծ գնահատականն ու լավագույն պարգևը։ Շնորհավո՛ր Ուսուցչի օր։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված