ՍԻՓԱՆԻԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

2026-09-25 12:58:18 34 դիտում

Այսօր համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ Դավիթ Համբարձումյանը շրջայց կատարեց Սիփանիկ բնակավայրում, որտեղ միաժամանակ իրականացվում են մի քանի կարևոր ծրագրեր։ Սիփանիկում մեկնարկել է երկար սպասված ծրագիրը․ ասֆալտապատվում է բնակավայրի կենտրոնական փողոցը՝ շուրջ 27 802 քմ մակերեսով։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում և միտված են բնակավայրի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը՝ ապահովելով առավել անվտանգ ու հարմարավետ երթևեկություն բնակիչների համար։ Շարունակելու ենք հետևողական աշխատանքը՝ Սիփանիկում և համայնքի մյուս բնակավայրերում նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու և բնակիչների համար առավել բարեկարգ ու հարմարավետ միջավայր ձևավորելու ուղղությամբ։ Ծրագրերը շարունակական են։ #ԲարեկարգՄասիս #Սիփանիկ

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված