7 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ Այսօր համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ Դավիթ Համբարձումյանը շրջայց կատարեց Մասիս կայարանի թիվ 7 մանկապարտեզում, որտեղ համայնքային միջոցներով իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Շրջայցի ընթացքում տեղում դիտարկվեցին կատարվող աշխատանքների ընթացքն ու ծավալը, քննարկվեցին առկա հարցերը և աշխատանքների պատշաճ ու որակյալ իրականացմանն առնչվող մի շարք մանրամասներ։ Պատասխանատուներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների ընթացքը պատշաճ վերահսկելու և սահմանված չափանիշներին համապատասխան իրականացումն ապահովելու նպատակով։ Աշխատանքների ընթացքը շարունակվում է։ #ԲարեկարգՄասիս