ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ՝ ՀԱՅՐԵՆԻՔ

2026-09-23 07:56:27 52 դիտում

Այսօր գիշերը հերթական փայլուն հաղթանակով Հայաստան վերադարձավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Մասիս համայնքի պատվավոր քաղաքացի Արսեն Հարությունյանը։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցինք մեծ ոգևորությամբ, ջերմությամբ ու ցնծությամբ՝ կիսելով մարզիկի հերթական կարևոր հաջողության ուրախությունը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Մայամիում կայացած RAF 13 (Real American Freestyle) մրցաշարի գլխավոր մենամարտում Արսեն Հարությունյանը տպավորիչ հաղթանակ գրանցեց՝ պարտության մատնելով ամերիկացի Օստին Դեսանտոյին և նվաճելով լիգայի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտին։ Արսեն, քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտության առիթ է Հայաստանի և, մասնավորապես, Մասիս համայնքի համար։ Կրկին շնորհավորում ենք, չեմպիոն։ Հպարտ ենք քեզնով։ Նոր հաղթանակներ ու նոր բարձունքներ։ #ԱրսենՀարությունյան #ՄասիսՀամայնք

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված