Այսօր համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ Դավիթ Համբարձումյանն այցելեց Այնթապ բնակավայրի 20-րդ փողոց, որտեղ ծանոթացավ ասֆալտապատման աշխատանքների ընթացքին։ Քննարկվեցին աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները, դրանց լուծման ուղիները և հետագա անելիքները։ Տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և հնարավոր խնդիրներն օպերատիվ լուծելու նպատակով։ Շրջայցերը շարունակական են։ #Բարեկարգհամայնք